ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Բույար Օսմանի
Այցի նպատակը Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը նպաստելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին կայցելի Հայաստան։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
Հանդիպումներ կլինեն նաև խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ զրուցակիցների հետ:
Այցի նպատակն է ԵԱՀԿ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդումը, առկա անվտանգության մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղությանն ու կայունությանը նպաստելը։
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերների հետ