Բայդենը որոշել է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի ընտրություններում․ ԶԼՄ

Ջո Բայդեն
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավը սկսում է «ձևավորվել»։ Տեղեկությունը հայտնում է «NBC News» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ թեև Բայդենը պաշտոնական հայտարարություն անելու հարցում շտապելու անհրաժեշտություն չի տեսնում, բայց Սպիտակ տան խորհրդականները պատրաստվում են վերջնական որոշումներ ընդունել նրա ընտրարշավի մեկնարկի վերաբերյալ:
«Որոշում կայացնելու հարցն արդեն անցյալում է, բայց նա վրդովված է ճնշումներից, որոնցով ստիպում են հայտարարել, թե ինքն արդեն որոշել է», - ասել է հեռուստաալիքի անանուն աղբյուրը:
Հեռուստաալիքի մեկ այլ զրուցակից՝ ոմն «վաղեմի խորհրդական», որը նախկինում զբաղվել է Բայդենի թեկնածության վերաբերյալ որոշումներով, ասել է, որ պաշտոնական հայտարարության բացակայությունը թույլ է տալիս, որ նա հետո հրաժարվի առաջադրվելուց։
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականին: Բայդենը հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին, սակայն պաշտոնապես դեռ չի առաջադրվել։
Բայդենը Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ է երկարաձգել