ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Դսեղ գյուղում անչափահասները վիճել են և նրանցից մեկը դանակահարել է ծեծկռտուքին միջամտած 21–ամյա երիտասարդին։Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել է հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ:
Երիտասարդը հայտնել է, թե վնասվածքը ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում պարզվել է, որ ապրիլի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, Դսեղ գյուղի հիվանդանոցի մոտ են հավաքվել տուժած երիտասարդը, նրա 12-րդ դասարանցի եղբայրը և վերջինիս հասակակից ևս երկու պատանի:
Նրանց ծեծկռտուքին մասնակցել է նաև 21–ամյա երիտասարդը և հայհոյել։ Վրդովված պատանիներից մեկը դանակի հարվածներ է հասցրել հայհոյողին:
Դանակահարողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ընդունել է մեղքը: Կատարվում է նախաքննություն: