ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդն աղոթքի ժամանակ հարձակվել է իմամի վրա

ԱՄՆ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Հարձակվողին ձերբակալել են իրավապահ մարմինները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի մզկիթներից մեկում աղոթքի ժամանակ զինված տղամարդը հարձակվել է իմամի վրա և դանակի մի քանի հարված հասցրել նրա մեջքին։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը Պատերսոն քաղաքի մզկիթում։
«Երբ մարդիկ աղոթքի ժամանակ ծնկի իջան, այս մարդը հանեց դանակը և մոտեցավ իմամին և մի քանի անգամ դանակով հարվածեց նրա մեջքին»,- ասել է մզկիթի ներկայացուցիչ Աբդուլ Համդենը։
Նա հավելել է, որ ծխականները բռնել են տղամարդուն և պահել նրան, մինչև ոստիկանները ժամանել են դեպքի վայր և նրան բերման ենթարկել։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը 32-ամյա Սերիֆ Զոբրան էր, որին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ սպանության փորձ։ Իշխանությունները հետաքննում են կատարվածը։ Գործակալության տվյալներով՝ տղամարդը հարձակումից առաջ մի քանի անգամ այցելել է մզկիթ։