Ադրբեջանցիները հայտնվել են Սիսիանում, թակել համայնքի բնակիչներից մեկը դուռը

Սյունիք
Բնունիս համայնքի ղեկավարը հայտնեց, որ դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Երեկ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց համայնքի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։
«Ադրբեջանցիները բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն, և ոստիկաններն էլ շատ արագ եկել են»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` իրավապահները զբաղվում են այդ հարցով, համայնքում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի 2 զինծառայողներից մեկին ձերբակալել են
Սիսիանի բնակիչներից մեկը «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցի զինվորականը մտել է տուն, հաց կերել, տանտիրոջ բաճկոնը հագել ու դուրս է եկել գյուղամեջ։ Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով` տանտիկինը իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։
«Մտել է տներից մեկը, հաց է կերել, շորերը փոխել է էդ մարդկանց տանը, տանտիրոջ կուռտկեն միջանցքում կախած ա եղել, իրա շորերը հանել ա, էդ շորերը հագել ա ու դուրս ա եկել»,- ասել է զրուցակիցը։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողներ են անհետ կորել