Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» անցակետ. Արխիվային լուսանկար
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի առավոտից Վերին Լարսը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ այսօր օրվա առաջին կեսին բացվել էր թեթև մարդատար և ուղևորատար ավտոմեքենաների համար։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։