Շղթայական ավտովթար Երևանի Կիևյան փողոցում․ վիրավորներից մեկը հղի կին է

Շղթայական ավտովթար Երևանի Կիևյան փողոցում
4 ավտոմեքենաների բախման հետևանքով երկու անձ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շղթայական ավտովթար Երևանի Կիևյան փողոցում
Պարզվել է, որ բախվել են չորս ավտոմեքենա. «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր Ն․ Ֆ․, ծնված 1973 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1972 թ․), «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1983 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Թ․ Մ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ։
Շտապօգնության աշխատակիցները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին հոսպիտալացրել են «Նաիրի» ԲԿ, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ վերջինս հոսպիտալացվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»։
Shamshyan.com-ն էլ նշում է, որ ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը հղի կին է։