Սերգեյ Լեբեդևի 17 «ակնթարթները». ֆոտոշարք` նվիրված ԱՊՀ գործկոմի ղեկավարի հոբելյանին

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն այսօր` ապրիլի 9-ին, նշում է իր 75-ամյակը։
Sputnik
1 / 17

Լեբեդևը ծնվել է Ուզբեկական ԽՍՀ–ի Ջիզակ քաղաքում` աշխատավորների ընտանիքում. հայրը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, մայրը վերապրել է Լենինգրադի շրջափակումը։

2 / 17

Սերգեյ Նիկոլաևիչը հպարտանում է, որ իր մանկությունն անցել է ուզբեկական համայնքում, որտեղ հաշտ ու համերաշխ միմյանց կողքին էին ապրում ռուսները, ուկրաինացիները, ուզբեկները, տաջիկները, թաթարները, հրեաներն ու գերմանացիները։ Հասակակիցներից շատերի հետ Լեբեդևը կապ է պահպանում մինչ օրս։

3 / 17

Ինչպես և այն ժամանակվա շատ տղաներ՝ Սերգեյը երազում էր դառնալ տիեզերագնաց–օդաչու։ Գերման Տիտովին նվիրված իր բանաստեղծությունը հրապարակվել էր «Պիոներսկայա պրավդայում»։ Իսկ ինքը` Սերգեյ Նիկոլաևիչը մեկնեց Ուկրաինա` ընդունվելու Չեռնիգովի ավիացիոն ուսումնարան։

4 / 17

Ճակատագիրն այլ կերպ որոշեց. պատանի կոմերիտականին արագ նկատեցին հակահետախուզական ծառայությունում։ Այնտեղից նա ավելի ուշ տեղափոխվեց ծառայության ԽՍՀՄ ՊԱԿ–ի առաջին գլխավոր վարչություն, և արդեն 1975 թվականին նրան արտասահման ուղարկեցին. սկզբում`ԳԴՀ, այնուհետև` Բոնն (ԳՖՀ)։

5 / 17

20 տարվա ընթացքում Սերգեյ Լեբեդևը եղավ եվրոպական մի շարք երկրներում, սակայն հատուկ վերաբերմունք ունի հենց Գերմանիայի նկատմամբ, որտեղ մինչ օրս բազում ընկերներ ունի։ Սերգեյ Նիկոլաևիչը լավ տիրապետում է գերմաներենի և անգլերենի։

6 / 17

1998–2000 թվականներին Սերգեյ Նիկոլաևիչը Վաշինգտոնում արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչն էր։

7 / 17

Լեբեդևի կինը` Վերա Միխայլովնան, ամենուր ուղեկցում էր ամուսնուն։ Նրանք ծանոթացել և իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցել են դեռ Չեռնիգովում` 1969 թվականին։

8 / 17

2000 թվականի մայիսի 20-ին Լեբեդևը նշանակվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն։ 3 տարի անց բանակի գեներալի կոչում է ստանում։

9 / 17

Նոր պաշտոնում Լեբեդևին ծանր առաքելություն էր վստահված. օտարերկրյա հատուկ ծառայությունների և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության միջև փոխգործակցության եզրեր գտնել։ Լուսանկարում` Սերգեյ Լեբեդևն է ԿՀՎ ղեկավար Ջորջ Թենեթի հետ։

10 / 17

ԱՀԾ ղեկավարի պաշտոնում գտնվելու 7 տարիների ընթացքում Սերգեյ Նիկոլաևիչը եղել է աշխարհի տարբեր ծայրերում, հանդիպել մյուս պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։

11 / 17

Դա էր պատճառներից մեկը, որ 2007 թվականին Լեբեդևին ԱՊՀ գործադիր քարտուղար նշանակեցին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Սերգեյ Նիկոլաևիչի նոր աշխատավայրի մասին, ընդգծել է, որ դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունն է։

12 / 17

ԱՊՀ գործկոմի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն այսպես է նկարագրել Լեբեդևը. «Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ու համագործակցությունը պահպանելու նպատակով աշխատելն ինձ համար սուրբ գործ է»։

13 / 17

Այդ գործում նրան օգնում են նաև անձնական որակները. Սերգեյ Նիկոլաևիչը կարողանում է գրավել ցանկացած զրուցակցի, նույնիսկ եթե այն պետության առաջին դեմքն է։

14 / 17

Լեբեդևը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով, բացի այդ, նա բազմաթիվ պարգևներ ունի մերձավոր արտասահմանի երկրներից. Ուզբեկստանից` «Դուստլիկ» շքանշան, Բելառուսից` Պատվո շքանշան, Մոլդովայից` Ստեփանոս Մեծի շքանշան և այլն։

15 / 17

Լեբեդևը պարբերաբար մերձավոր արտասահմանի երկրներում ընտրությունների ժամանակ գլխավորում է ԱՊՀ առաքելությունները։ Բելառուսում 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սերգեյ Նիկոլաևիչն անձամբ է համոզվել, որ ընտրական գործընթացն անցել է համաձայն Բելառուսի Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի։

16 / 17

2023 թվականի հունվարի 1-ին Սերգեյ Լեբեդևը նշանակվել է ԱՊՀ գլխավոր քարտուղար։

17 / 17

Արդեն 16 տարի Սերգեյ Նիկոլաևիչը ղեկավարում է մի ուղղություն, որը պատասխանատու է ԱՊՀ–ում խաղաղության, կարգուկանոնի և բարիդրացիական հարաբերությունների համար։ Եվ ԱՊՀ սահմաններով Սերգեյ Նիկոլաևիչի առաքելությունն իհարկե չի սահմանափակվում։ Լուսանկարում` Սերգեյ Լեբեդևն է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ ԱՊՀ տնտեսական խորհրդի 97-րդ նիստի ժամանակ։

Սերգեյ Նիկոլաևիչը ծնվել է Ուզբեկստանում, ծառայել ուկրաինական բանակում, իսկ 1973 թվականից Ռուսաստանում անցել է հետախուզության բոլոր աստիճանները` օպերլիազորից մինչև արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։
Sputnik–ը միանում է շնորհավորանքներին և ամենաջերմ բարեմաղթանքներին։ Մեր ֆոտոշարքում տեղ են գտել հետախույզից մինչև ԱՊՀ գործկոմի ղեկավարի պաշտոնին հասնելու նրա դժվարին ուղին պատկերող կադրեր։