Մակրոնը դեմ է, որ Եվրոպան ներքաշվի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի մեջ Թայվանի պատճառով

Էմանուել Մակրոն. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ եվրոպական երկրները պետք է մտածեն սեփական շահերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Եվրոպան չպետք է Թայվանի պատճառով ներքաշվի ԱՄՆ-Չինաստան դիմակայության մեջ և հարմարվի «ամերիկյան ռիթմին»։ Echos պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հարցը, որ տրվել է մեզ՝ եվրոպացիներիս, հետևյալն է. արդյոք մենք շահագրգռվա՞ծ ենք Թայվանի հետ հարցի լուծման արհեստական արագացման հարցում։ Ոչ, ամենավատը կլինի մտածել, որ մենք՝ եվրոպացիներս, պետք է հետևենք այդ օրինակին և հարմարվենք «ամերիկյան ռիթմին» կամ Չինաստանի չափազանց ուժեղ արձագանքին: Ինչո՞ւ մենք պետք է գնանք ուրիշների ընտրած տեմպերով»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Նրա խոսքով՝ եվրոպացիները պետք է արթնանան և մտածեն իրենց շահերի մասին ։
«Մեր առաջնահերթությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում այլ երկրների օրակարգին հարմարվելը չէ», - հավելել Է Մակրոնը:
Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ ՉԺՀ զինված ուժերնը ապրիլի 8-10-ը պլանային զորավարժություններ և պարեկություն են անցկացնելու Թայվանի շրջակայքում գտնվող ջրատարածքում և օդային տարածքում: Նշվել էր, որ զորավարժությունները զգուշացում են Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերի համար, ինչպես նաև միջոց են ՉԺՀ-ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար:
Հիշեցնենք` ՉԺՀ կենտրոնական կառավարության և նրա նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը Չիանգ Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործարար և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին:
Չինաստանը Թայվանի ուղղությամբ 22 ռազմական ինքնաթիռներ և նավեր է ուղարկել
Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելեց կղզի։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական անջատողականությանը: