ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) 7-րդ տուրում «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ, Օհայո) - «DC Յունայթեդ» (ԱՄՆ, Վաշինգտոն) հանդիպումն ավարտվեց 2։00 հաշվով՝ «Կոլամբուսի» հաղթանակով։ Առաջին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը՝ իրացնելով 11մետրանոց հարվածը։
Նշենք, որ սա արդեն Սելարայանի 4-րդ գոլն է այս մրցաշրջանում։
2019 թվականից Սելարայանը տեղափոխվել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) «Կոլամբուս Քրյու» ակումբ։ 31-ամյա Սելարայանը ծնվել է Արգենտինայի Կորդովա քաղաքում, հայրը հայ է։
Նա Հայաստանի ազգային հավաքականին միանալու հրավեր է ստացել 2018 թվականին։ 2021 թվականին ընդունել է հրավերն ու նորամուտը Հայաստանի հավաքականում նշել 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի հավաքականի հետ խաղում(1:1)՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։