ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ռոտենբուրգսորտ շրջանում խոշոր հրդեհից հետո ծխի թունավոր ամպ է գոյացել: Տեղեկությունը հայտնում է գերմանական Spiegel ամսագիրը։
Պարբերականի տվյալներով՝ երկու պահեստ է այրվում։ Շրջանի բնակիչներին նախազգուշացրել են, որ «օդում տարածված գազերն ու քիմիական բաղադրիչները» կարող են վտանգավոր լինել: Բնակչությանը կոչ են արել փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունը:
Տարածված պաշտոնական նախազգուշացման մեջ հրդեհն ու դրա հետևանքով առաջացած ծուխը դասակարգվել են որպես «չափազանց վտանգավոր»:
Նախնական տվյալներով՝ խոսքը ծծմբաջրածնի արտահոսքի մասին է։