Իրանը և Ռուսաստանը կարող են դառնալ պարենի արտահանման տարածաշրջանային կենտրոն. Մոհբեր

Ռուսաստանի ու Իրանի դրոշները
Իրանի փոխնախագահի կարծիքով՝ երկու երկրները կարող են բավարարել տարածաշրջանի երկրների պարենային կարիքների մի մասը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերն առաջարկել է Իրանն ու Ռուսաստանը դարձնել տարածաշրջանում պարենային որոշ ապրանքների արտահանման կենտրոն: Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան այս մասին հայտարարել Է Թեհրանում Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպման ժամանակ։
Մոհբերը նշել է, որ համատեղ արտադրությունը և նման հանգույցի ստեղծման համար ներդրումները թույլ կտան բավարարել տարածաշրջանի երկրների կարիքների մի մասը:
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է. դեսպան
Իր կողմից Լևիտինը Ռուսաստանի պատրաստակամությունն է հայտնել Իրանի հետ համատեղ ներդրումներ անել տարանցման ոլորտում։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվացնել ջանքերը համատեղ տրանսպորտային նախագծերն ավարտին հասցնելու համար։
Նախագահի հատուկ օգնականը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ ստորագրել երկկողմ և բազմակողմ համագործակցության համաձայնագրեր՝ տարբեր նախագծեր իրականացնելու համար: