Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ Այսօր Հայ առաքելական եկեղեցու հետևորդները մեկմեկու այսպես են ողջունում։ Սուրբ Զատիկն է՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը սուրբ պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Հավատացյալները պատարագը սկսվելուց դեռ շատ առաջ էին շտապել եկեղեցի՝ արարողությանը մասնակցելու համար։ Պատարագի ավարտին Վեհափառ հայրապետը նաև հաղորդություն տվեց հավատացյալներին։