Երևանի Նորքի թաղամասում ավտոմեքենա է այրվել. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Հրդեհ ավտոմեքենայում
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Երևանի Նորքի թաղամասում անցած երեկոյան ավտոմեքենա է այրվել, կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Ապրիլի 8-ին, ժամը 22:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վանաձորում խոշոր հրդեհ է բռնկվել փրփրապլաստի արտադրամասում
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Ավտոմեքենայի վարորդ Կ. Դ.-ն (ծնված 1986 թ․) նույնպես հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:38-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է «Mercedes-Benz G-Class» մակնիշի ավտոմեքենայի սրահը: