ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թուրքական առաջին դիտարկման արբանյակը տիեզերք կարձակվի ապրիլի 11-ին։ Այս մասին Twitter–ի իր էջում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«IMECE–ը մեր առաջին դիտարկման արբանյակն է, որը ստեղծվել է հայրենական և ազգային հզորություններով, տիեզերք կարձակվի ապրիլի 11-ին։ Թուրքիան կշարունակի մասնակցել համաշխարհային տիեզերական մրցավազքին ուսուցանված աշխատակազմի, սեփական մշակման տեխնոլոգիաների և հնարավորությունների հաշվին», – հայտարարել է նա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ արբանյակի արձակումից հետո տիեզերքում թուրքական արբանյակների թիվը կհասնի 10-ի։