Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին
Բախվել են «Volkswagen Caddy» և «Toyota Fortuner» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. տուժածներ կան
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Թ. Մ.) և «Toyota Fortuner» (վարորդ՝ Գ. Ճ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Խ.-ն (ծնված 1998 թ.) և «Volkswagen Caddy» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Հ.-ն (ծնված 1994 թ.) և Ա. Խ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: