Ալպերում ձնահոսքի պատճառով չորս մարդ Է զոհվել

Ալպեր
Որոնողափրկարարական աշխատանքներում նաև ուղղաթիռներ են ներգրավվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Առնվազն չորս մարդ Է զոհվել, ևս մի քանիսը տուժել են ֆրանսիական Ալպերում ձնահյուսի հետևանքով։ Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
«Կեսօրին մոտ Ալպերում գտնվող Արմանսեթ սառցադաշտում ձնահոսք է եղել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, մի քանիսը տուժել են։ Փրկարարները շարունակում են աշխատանքը», - գրել է նախարարը ։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ որոնողափրկարարական գործողությանը երկու ուղղաթիռ է ներգրավված։