Վերին Լարսով անցնող ճանապարհը կրկին փակ է

Վերին Լարս տանող ճանապարհ
Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։