ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՕՊ համակարգը հրթիռ է խոցել Թեոդոսիայի երկնքում, բեկորներն ընկել են Ղրիմի բնակավայրերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը:
«Զոհեր և ավերածություններ չկան», - Telegram-յան ալիքում գրել է նա։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռն արձակվել է Ուկրաինայի տարածքից։