Հոսանքազրկումների պատճառով Զանգեզուրի կոմբինատի հոսքաջրերի արտահոսք է եղել

Բացահանք
Պատահարի վերաբերյալ ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը խափանվել է. պատճառը Սյունիքի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած վթարային հոսանքազրկումներն են։ Տեղեկությունը հայտնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
«Երեկ երեկոյան ամբողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեի ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Դրանք շարունակվում են նաև ապրիլի 8-ին:
Պատահարի վերաբերյալ ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:
Հայաստանի հարավում գտնվող ոսկու հանքն «ափդեյթ» է եղել և լայնածավալ արդյունահանում սկսել