«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյան
Վարչության նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի` ապրիլի 11-ին մեկնարկվող նիստերից առաջ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստեր կանի: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Երկուշաբթի խմբակցության նիստ կանցկացվի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,– գրում է լրատվամիջոցը:
ՔՊ-ն կրկին նիստ է արել. ի՞նչ են քննարկել այս անգամ
Պարբերականի տեղեկություններով` վարչության նիստերին իշխող ուժի անդամները վարչապետի հետ կքննարկեն ներքաղաքական և կուսակցաշինական հարցեր: Վարչության նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցերին:
ՔՊ–ն 3 ամիս ունի, կամ ինչ ճակատագիր կունենա Հռոմի ստատուտը. «Ժողովուրդ»