ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող «USA Open Junior International» կարատեի միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկի և արծաթ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայ մարզիկ Նորիկ Մակարյանը գրավել է 1-ին տեղը, իսկ Գոռ Նազարյանը՝ 2-րդ։
Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 7-ին և ավարտվելու է ապրիլի 9-ին։