Դասալքության մեղադրանքով ՌԴ–ում հետախուզվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Երևանում

Նար–Դոսի փողոց
Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Դասալքության մեղադրանքով Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող 23-ամյա Յուրի Տ.–ն հայտնաբերվել է Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երիտասարդն ապրիլի 7-ին հայտնաբերվել է Նար–Դոսի փողոցում և Մարաշի բաժանմունք տեղափոխվել»,– ասված է հաղորդագրությունում։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։
Հայտնաբերման մասին հայտնել են հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։