Չինաստանի ԶՈւ-ն Թայվանը շրջապատելու և զսպելու գործողություններ է մշակել

Հետախուզանավ
Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելեց կղզի։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական անջատողականությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Չինաստանի զինված ուժերը Թայվանի մոտ անցկացվող զորավարժությունների ընթացքում ծովում և օդում գերիշխելու, կղզու շուրջը մարտական պարեկություն իրականացնելու, ինչպես նաև կղզու ամբողջական շրջափակում իրականացնելու ու զսպելու գործողություններ են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտին։
Այսօր Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին հայտնել է, որ Չինաստանի զինված ուժերը ապրիլի 8-10-ը պլանային զորավարժություններ և պարեկություն են անցկացնելուԹայվանի շրջակայքում գտնվող ջրատարածքում և օդային տարածքում: Նրա խոսքով՝ զորավարժությունները զգուշացում են Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերի համար, ինչպես նաև ՉԺՀ-ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության միջոց:
Չինաստանը Թայվանի ուղղությամբ 22 ռազմական ինքնաթիռներ և նավեր է ուղարկել
Հիշեցնենք` ՉԺՀ կենտրոնական կառավարության և նրա նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվեցին 1949 թվականին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը Չիանգ Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործարար և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին:
Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելեց կղզի։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական անջատողականությանը:
Չինաստանը Թայվանի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 2 կազմակերպության նկատմամբ