Արտասահմանյան քարտ ունեցող ռուսաստանցիների 6%-ը նախընտրել է հայկականը. հետազոտություն

Բանկային քարտեր
Որպես օտարերկրյա բանկի քարտ բացելու նպատակ 59% դեպքերում ռուսաստանցիները նշել են, որ անհրաժեշտ է հարմար վճարման միջոց ունենալ արտերկրում կամ արտասահմանյան առցանց խանութներում վճարումներ կատարելու համար, 30%-ը՝ արտերկրում միջոցներ պահելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին այժմ արտասահմանյան բանկի քարտ ունի, նրանց 6%-ը նախապատվությունը տվել է հայկական ֆինանսական հաստատություններին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է «Anderida Financial Group»-ի հետազոտությունում։
«Մեր տվյալներով՝ ներկա պահին արտասահմանյան բանկերի քարտ ունեցող ռուսաստանցիների մասնաբաժինը գերազանցել է 11%-ը։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նրանց թիվը ոչ ավելի, քան 3% էր: Մեր կանխատեսումների համաձայն՝ այս տարի օտարերկրյա բանկերում քարտ ձևակերպած ռուսաստանցիների մասնաբաժինը կհասնի 15%-ի, այսպիսով` տնտեսապես ակտիվ յուրաքանչյուր վեցերորդ-յոթերորդ քաղաքացու համար հաշիվ կբացվի օտարերկրյա բանկում», - ասված է հետազոտության մեջ։
Հայաստանյան բանկերը պատժամիջոցների չեն ենթարկվել, բայց խստացրել են պայմանները
Նշվում է, որ օտարերկրյա վարկային կազմակերպության քարտ ձևակերպած ռուսաստանցիների մոտ մեկ երրորդը ընտրել է Ղազախստանի բանկերը (36%), ևս 16%-ը՝ Թուրքիայի: Յուրաքանչյուր տասներորդը քարտ է բացել Վրաստանում, 6 տոկոսը՝ Հայաստանում, յուրաքանչյուր քսաներորդը՝ Բելառուսում։ Տաջիկստանին, Ուզբեկստանին և Ղրղզստանին ընդհանուր առմամբ 12% է բաժին ընկնում, մնացած երկրներին՝ 15%:
Բելառուսի ցածր մասնաբաժինը վերլուծաբանները բացատրում են այն հանգամանքով, որ ռուսաստանցիները վախենում են, որ այդ երկրում գործող վարկային կազմակերպությունների դեմ պատժամիջոցների կիրառվեն, և նրանք ավելի «չեզոք» երկրներ են նախընտրում։
Անկանխիկից էլ են փախչում, հարկերից էլ են խուսափում. ինչու են մարդիկ տուն նվիրում անծանոթին