ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սլովակիայի «Դուբնիցա» թիմի կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել և առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։
«Նոյեմբերին ես իմ փաստաթղթերը հանձնել էի անձնագիր ստանալու համար։ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ինձ զանգեցին և ասացին, որ անձնագիրս արդեն պատրաստ է։ Շուտով կստանամ հայկական անձնագիրը և կկարողանամ խաղալ Հայաստանի հավաքականում։ Շատ ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այդ պահին»,– ասել է նա Metaratings–ին։
Բագրինցևը ԲԿՄԱ–ի սան է, հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականներում։ Ֆուտբոլիստը «Դուբնիցա» է տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը սլովակյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման բոլոր մրցաշարերին, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։