ԱՄՆ-ի հասցեին նման քննադատություն վաղուց չէինք լսել. Պեսկովը մեկնաբանել է Մակրոնի ասածը

Դմիտրի Պեսկով
Առաջատար միջազգային փորձագետները Գերմանիայում ամերիկյան միջուկային ռումբերի թիվը մի քանի տասնյակ միավոր են գնահատում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մեկ երկրի միջուկային զենքը մեկ այլ երկրի տարածքում տեղակայելու անթույլատրելիության մասին հայտարարությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ վաղուց ԱՄՆ-ի հասցեին նման կատաղի քննադատություն չէր լսել:
«Ֆրանսիայի նախագահի կողմից ԱՄՆ-ի հասցեին նման կատաղի քննադատություն վաղուց չէինք լսել», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում։
Ավելի վաղ Պեկինում կայացած ասուլիսում Մակրոնը հայտարարել էր, որ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը չի համապատասխանում միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր ոչ մի դեպքում չի կարող օտար տարածքում միջուկային զենք տեղակայել։
«Կարող ենք Պուտինի հետ պայմանավորվել ռազմավարական միջուկային զենքի շուրջ». Լուկաշենկո
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում` չխախտելով միջազգային պարտավորությունները: Նա ասել էր, որ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին: Պուտինը բացատրել էր, որ Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցում իր միջուկային զենքը, այլ անում է այն, ինչ ԱՄՆ-ն արել է տասնամյակներ շարունակ, քանի որ ամերիկացիները սովորեցնում են նրանց (դաշնակիցներին խմբ.) անձնակազմերին, նրանց օդաչուներին անհրաժեշտության դեպքում օգտագործել սպառազինության այդ տեսակը:
Ռուսաստանը պատասխանելու բան ունի. Պուտինը՝ աղքատացված ուրանի մասին