ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տնտեսությունում 2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 998.1 մլն դոլար` կազմելով ՀՆԱ–ի 5.12%–ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2021 թվականին այդ ցուցանիշը եղել է 366.4 մլն դոլար կամ ՀՆԱ–ի մոտ 2.5%–ը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Քերոբյանն ընդգծել է, որ կառավարության թիրախն է 2026 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ–ին հասցնել 6%–ի։