Toyota-ն մինչև 2026 թվականը էլեկտրամոբիլների 10 նոր մոդել կթողարկի. ընկերության նախագահ

Toyota-ի դիլերային կենտրոն Չիտայում. Արխիվային լուսանկար
Այս տարվա հունվարին ավտոկոնցեռնը հայտարարել էր ընկերության ղեկավար կազմում վերադասավորումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը մինչև 2026 թվականը կթողարկի էլեկտրամոբիլների տասը նոր մոդել և այդ ավտոմեքենաների վաճառքի մակարդակը կհասցնի տարեկան 1,5 մլն հատի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ընկերության նոր նախագահ Կոձի Սատոն։
«Մենք ոչ ոքի դուրս չենք թողնի, ներառյալ զարգացող երկրները, էլեկտրամոբիլներ կներդնենք և կաշխատենք ջերմոցային գազերի կրճատման ուղղությամբ»,-նրա խոսքը մեջբերում է NHK հեռուստաալիքը:
Այս տարվա հունվարին ավտոկոնցեռնը հայտարարել է ընկերության ղեկավար կազմում վերադասավորումների մասին. ապրիլի 1-ից Ակիո Տոյոդան, որը զբաղեցնում էր ընկերության նախագահի պաշտոնը, դարձել է կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ նրա տեղը զբաղեցրել էր Կոջի Սատոն:
Ընկերության ղեկավար կազմում վերադասավորումները հետագայում պետք է հաստատվեն տնօրենների խորհրդի նիստում: Նիստի օրը դեռ հայտնի չէ: