Թբիլիսիի խոշորագույն շուկայում հազար քմ մակերեսով մեծածախ պահեստներ են այրվել. տեսանյութ

Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում արդեն մոբիլիզացվել են հրշեջ բրիգադները, որոնք փորձում են տեղայնացնել կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Թբիլիսիում հրդեհ է բռնկվել Վարկեթիլի ծայրամասայինշրջանում՝ գերեզմանատան մոտակայքում գտնվող պահեստում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ծուխն այնքան ուժեղ էր, որ այն տեսանելի է եղել շրջանի գրեթե բոլոր կետերից։
Դեպքի վայրում արդեն մոբիլիզացվել են հրշեջ բրիգադներ, որոնք փորձում են տեղայնացնել կրակը։
«ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն ընդգրկել է հազար քառակուսի մետր տարածք։
«Մեծածախ պահեստներ են այրվել։ Հրդեհը 1000 քառակուսի մետր տարածք է ընդգրկել։ Ներկայումս հրդեհը վերահսկողության տակ է: ՆԳՆ-ից հայտնում են, որ հրդեհի տարածման վտանգ այլևս չկա, այն մեկուսացվել է: Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն», - հայտնում է հեռուստաալիքը։
Զոհերի պատճառի մասին տեղեկություններ այս պահին չկա։