ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է ներկայացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր ծրագիրը՝ վստահեցնելով, որ Չինաստանը կաջակցի նրան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
«Ֆրանսիան կարող է ներկայացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր ծրագիրը, չինական կողմը պատրաստ է աջակցել դրան և կառուցողական դեր խաղալ», - ասել Է Սի Ծինփինը:
Ֆրանսիայի նախագահը ապրիլի 5–ին պետական այցով Չինաստան է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ՝ հանդիպելու ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ: Իրավիճակն Ուկրաինայում դարձել է քաղաքական գործիչների բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը։