Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Սերոբ Բեջանյան. Արխիվային լուսանկար
Բեջանյանը դեսպան է նշանակվել համատեղության կարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ինդոնեզիայի Հանրապետությունում և Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Դեսպանի նստավայրը կլինի Ջակարտայում։
Հիշեցնենք, որ Բեջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները կատարում է 2022 թվականի հուլիսի 11-ից, իսկ Սինգապուրի Հանրապետությունում` մարտի 31–ից։