Սանոսյանը և Դավիթաշվիլին քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացումը

Գնել Սանոսյանն ու Վրաստանի փոխվարչապետը
Զրուցակիցներն արձանագրել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին քննարկել են ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արձանագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։
Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել Սանոսյանին հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու համար` նշելով, որ մասնակիցների մեծ թիվը վկայում է դրա արդյունավետությունը։
Հիշեցնենք` Սանոսյանը Թբիլիսի է մեկնել Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր քննարկելու, ինչպես նաև հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Նա այցելել է Վերին Լարսի անցակետ և ծանոթացել մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։