Ռուսական ընկերությունը Թուրքիայում 320 մլն դոլարով լցակայանների ցանց է ձեռք բերել

«Տատնեֆտ» ընկերությունը
Այս տարվա փետրվարին «Տատնեֆտի» տնօրենների խորհուրդը հավանության էր արժանացրել Թուրքիայում ներկայացուցչություն բացելու որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսական «Տատնեֆտ» ընկերությունը 320 մլն դոլարով ավելի քան 570 լցակայաններից բաղկացած թուրքական ցանց է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ցանցի նախկին համասեփականատեր, թուրքական Dogan Holding–ը։
Dogan Holding–ը 2015 թվականին ձեռք էր բերել Aytemiz Akaryakıt լցակայանների ցանցի 50% բաժնեմասը։
Փետրվարին «Տատնեֆտի» տնօրենների խորհուրդը հավանության էր արժանացրել Թուրքիայում ներկայացուցչություն բացելու որոշումը։ Ընկերության հիմնական բիզնեսը Ռուսաստանում է։
KAP ֆինանսական պորտալի տվյալներով` Aytemiz Akaryakıt-ի 2022 թվականի եկամուտն ավելի քան 29 մլրդ թուրքական լիրա (ավելի քան 1,5 մլրդ դոլար) է կազմել։ Ընկերությունը հայտնում է, որ Թուրքիայի 77 շրջաններում ավելի քան 570 լցակայան ունի և ավելի քան 5.5 մլն ավտոտիրոջ է սպասարկում։
«Տատնեֆտը» Ռուսաստանում գործող խոշորագույն հանրային նավթային ընկերություններից մեկն է, որը հիմնական գործունեությունը ծավալում է Թաթարստանում և ղեկավարում է երկրի նավթավերամշակող գործարանների խոշորագույն համալիրից մեկը` «Տանեկոն»։