ՔՊ–ն 3 ամիս ունի, կամ ինչ ճակատագիր կունենա Հռոմի ստատուտը. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարության շենք
Թերթի տեղեկություններով` իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունը 3 ամիս ունի Հռոմի ստատուտի վավերացման հարցն Ազգային ժողով ուղարկելու համար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում, գրում է
Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաև դեմ է գնում ՌԴ-ին, և Արևմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երևան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենևին էլ չի համարում վավերացված և չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել:
«Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին:
Երբ չկշռադատված հայտարարություններ են հնչում ՀՀ-ից. ի՞նչ նշանակություն ունի Հռոմի ստատուտը