Կապան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել

Կողաշրջված բեռնատարը
Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Գորիսի բուժկենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Սյունիքում` Կապան-Տաթև ավտոճանապարհին, քարով բարձված բեռնատար է շրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 13:55-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Ա․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդին տեղի ուժերով դուրս են բերել բեռնատարից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, նա հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ:
Վանաձոր–Գյումրի երթուղու մարդատար գազելն ու վերամբարձ կռունկը բախվել են. կան վիրավորներ