Հռոմի պապը կոչ է արել Ուկրաինայում Զատկի զինադադար հաստատել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբում
Կաթոլիկ եկեղեցին Զատիկն այս տարի տոնում է ապրիլի 9-ին, ուղղափառը` 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ապրիլի 9-ից 22-ը երկշաբաթյա զինադադար հաստատել. սա այն ժամանակահատվածն է, երբ կաթոլիկներն ու ուղղափառները նշում են Զատիկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել քահանայապետի հետ նամակագրություն վարող Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը։
«Հաջորդ շաբաթը կաթոլիկների Զատիկն է, իսկ մեկ շաբաթ անց` ուղղափառ Զատիկը։ Ֆրանցիսկոս պապն առաջարկում է, որպեսզի Զատկի շրջանում` երկու շաբաթ, Ուկրաինայում դադարեցվի ցանկացած ռազմական գործողություն, և խնդրում է հայտնել այդ մասին։ Դա միավորող խորհրդանիշ է, որ մի Զատիկը հաջորդում է մյուսին», – ասել է նա։
Կաթոլիկ եկեղեցին այս տարի Զատիկը տոնում է ապրիլի 9-ին, ուղղափառը` 16-ին։
Վատիկանը բազմիցս խոսել է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների համար միջնորդ լինելու ցանկության մասին։ Մասնավորապես նախորդ տարվա նոյեմբերին քահանայապետը la Stampa թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Սուրբ աթոռը պատրաստ է անել հնարավորը հակամարտությունը դադարեցնելու համար։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատել հնարավոր է։