ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովման վերանորոգման ստորաբաժանումների մասնագետները ուսումնառության ձմեռային շրջանի պլանային ստուգատեսի շրջանակում հատուկ խնդիրներ են կատարել Հայաստանի դաշտային պայմաններում։
«Զինծառայողները ստուգարք են հանձնել մասնագիտական պատրաստության բոլոր ուղղություններով, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերի, ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկման կարգի, ընթացիկ, միջին և հիմնանորոգման, սահմանված ժամանակում թրթուրավոր անիվների, անիվների, ամրաշրջանակների փոխարինման ալգորիթմների իմացության», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բարձր լեռնային զորավարժարանում ՀՌՕ վերանորոգման ստորաբաժանման զինծառայողները դաշտային պայմաններում կատարել են կարգավորման, ամրացման, փականագործական և մեխանիկական համալիր աշխատանքներ։