ՀՀ–ն ներկա չի լինի «Defender 2023»–ին, բայց կմասնակցի 2 այլ զորավարժության. ՊՆ

Ամերիկացի զինվորականներ
Երեկ Պենտագոնը հայտնել էր, որ Հայաստանի կմասնակցի «Defender 2023»–ին, իսկ հետո խմբագրել էր հաղորդագրությունը, որում մեր երկիրն այլևս մասնակիցների ցանկում չէր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի պաշպանության նախարարությունը չի մասնակցելու Եվրոպայի մի քանի երկրներում անցկացվելիք «Defender 2023» բազմազգ զորավարժությանը, սակայն պլանավորում է 2 այլ զորավարժության մասնակցել։ Տեղեկությունը «Արմենպրեսին» է հայտնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ «KFOR» (Կոսովոյի ուժեր) և «Saber Junction» (Միաձուլված սուր) զորավարժություններին»,– ասել է Թորոսյանը։
Նշենք, որ երեկ Պենտագոնի կայքում «Defender 2023» զորավարժության մասին հաղորդագրությունում մասնակից երկրների ցանկում նշված էր նաև Հայաստանը։
Պենտագոնի հաղորդագրության առաջին տարբերակը
Որոշ ժամանակ անց ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց այն, և Հայաստանն այլևս ներառված չէր մասնակիցների ցանկում։
Հաղորդագրության խմբագրված տարբերակը