ՀՀ-ում նախատեսվում է բացել Yandex.hub. Քերոբյանն ընդունել է Yandex-ի փոխնախագահին

Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 հազար հոգի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub: Այս մասին ասվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովի հանդիպմանը, հայտնում են նախարարությունից։
Նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայում ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։
Քերոբյանն ընդունել է Yandex-ի փոխնախագահին
«Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանը առնչվող մի շարք հարցեր։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 հազար հոգի։