ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Առողջապահության միջազգային կազմկերպության հետ, թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ապրիլի 7-ն Առողջության համաշխարհային օրն է։ Նշվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 75-ամյակը։
«Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»,–գրել է Փաշինյանը։
Հավելենք, որ Առողջության համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Առողջություն բոլորի համար», ինչն առաջ է մղում որակյալ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության հարցը բոլոր տարածաշրջաններում։