Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 1 օրով կմեկնի Իրան

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպելու է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Շամխանին 2022 թվականի հուլիսին այցելել էր Հայաստան, հանդիպել բարձրագույն ղեկավարության հետ։