Հայ-ամերիկյան հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի ն
Արուն Վենկատարամանը նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ այսօր քննարկել է երկու երկրների միջև առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրաշրջանառության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը:
Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ է համարել տնտեսական փոխգործակցության հետևողական խորացմանն ուղղված քայլերի իրականացումը:
Արուն Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում: