Գնել Սանոսյանն այցելել է Վերին Լարս ու հանդիպել այնտեղ գտնվող հայ վարորդներին

Գնել Սանոսյանը այցելել է Վերին Լարս ու հանդիպել այնտեղ գտնվող հայ վարորդներին
Նախարարը վարորդների հետ քննարկել է առկա խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Վերին Լարսի անցակետ և ծանոթացել մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նախարարը տեղում ծանոթացել է անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին»,– ասված է հաղորդագրությունում։
Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։
Արձանագրվել է, որ թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։
Սանոսյանը ծանոթացել է Լարսի վտանգավոր հատվածը շրջանցող թունելի շինարարական աշխատանքներին
Հիշեցնենք` Սանոսյանը Թբիլիսի է մեկնել Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր քննարկելու, ինչպես նաև հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: