Գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն պահպանելն է. Վրաստանի վարչապետ

Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի կառավարության ղեկավարը կարծում է, որ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը ժողովուրդների բարեկեցության հիմքն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գլխավոր խնդիր է համարում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Այս մասին նա հայտարարել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք քննարկել ենք տարածաշրջանի իրավիճակը։ Մեր գլխավոր խնդիրը խաղաղության ու կայունության պահպանումն է։ Դա մեր ժողովուրդների բարեկեցության հիմքն է», - ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը Ադրբեջան է մեկնել ապրիլի 7-ին: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն:
Հայ–վրացական հարաբերություններում զգալի առաջընթաց կա. հանդիպել են Սանոսյանը և Ղարիբաշվիլին