Գեղասահորդ Ռոման Կոստոմարովը վերականգնվել է միկրոինսուլտից հետո. ԶԼՄ

Մարզիկին հիվանդասենյակ տեղափոխելու հարցը դեռ չի քննարկվում, սակայն նրա առողջական վիճակը նկատելիորեն բարելավվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Գեղասահքի 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը վերականգնվել է միկրոինսուլտից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
«Առայժմ չենք խոսում Ռոմանին սովորական հիվանդասենյակ տեղափոխելու մասին, պետք է ժամանակ անցնի, բայց վիճակն իսկապես բարելավվում է։ Գիտակցությունը տեղն է, դեպրեսիվ մտքեր չունի, ինչպես գրել էին նախկինում։ Բարեբախտաբար, նա վերականգնվել է միկրոինսուլտից հետո, իսկ մյուս հարցերը կլուծվեն պրոթեզներով», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` մարզիկը հունվարի 10-ի գիշերը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Փետրվարին հայտնի դարձավ, որ նրա մոտ սեպսիս է առաջացել, ինչի հետևանքով բժիշկները անդամահատել են ոտքի մի մասը և ձեռքերի մի քանի մատները:
«Ես կվերադառնամ ձեզ մոտ». գեղասահորդ Կոստոմարովը հաղորդագրություն է ձայնագրել