Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունն այցելել է ՀՀ ուսումնական զորամասեր

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունն այցելել է ՀՀ ուսումնական զորամասեր
Քննարկվել են զորամասերի անձնակազմների պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«ԱՄՆ ցամաքային զորքերի պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՊՆ–ի` Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է եղել ապրիլի 5-7-ը։
Հայ-ամերիկյան հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ. Փաշինյան