ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ռազմական գործողության մեկնարկից հետո: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։
Փաստաթղթերի համաձայն՝ ռեժիմը երկարաձգվել է Ռուսաստանի «վնասակար գործունեության» պատրվակով, մասնավորապես՝ խոսքը ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու, ժողովրդավարական ինստիտուտների խաթարման և «ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների դեմ ուղղված վնասակար կիբեռնետիկ գործունեությանը մասնակցելու ու դրան աջակցելու» մասին է:
«Հետևաբար (...) ես մեկ տարով երկարաձգում եմ (սանկցիաներ) արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել է 14024 հրամանագրով», — նշված է Բայդենի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Կանադայի իշխանությունները մտադիր են «պատմական պատժամիջոցների և սակագների» միջոցով շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է շարունակել մարդասիրական և ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: