Ավագ Ուրբաթը Սուրբ Սարգիս եկեղեցում՝ լուսանկարներով

Sputnik
1 / 19

Ավագ Ուրբաթը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում

2 / 19

Կինը ծաղիկներ է դնում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանին

3 / 19

Տեր Շահե քահանա Հայրապետյանը արարողության ժամանակ

4 / 19

Հավատացյալ կինը համբուրում է սուրբ խաչը

5 / 19

Խաչելության կարգը Սուրբ Սարգիս եկեղեցում

6 / 19

Տեր Շահե քահանա Հայրապետյանը աղոթք է կարդում

7 / 19

Խաչելության կարգը Սուրբ Սարգիս եկեղեցում

8 / 19

Հավատացյալները աղոթում են Սուրբ Սարգիս եկեղեցում

9 / 19

Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավորները

10 / 19

Տարեց կինը աղոթում է Սուրբ Սարգիս եկեղեցում

11 / 19

Տեր Շահե քահանա Հայրապետյանը

12 / 19

Հավատացյալներն աղոթում են Սուրբ Սարգիս եկեղեցում

13 / 19

Հավատացյալները աղոթում են Սուրբ Սարգիս եկեղեցում

14 / 19

Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավորները խորանի մոտ են բերում վառվող մոմերը

15 / 19

Հավատացյալները Սուրբ Սարգիս եկեղեցում

16 / 19

Հավատացյալներն օրհնություն են ստանում

17 / 19

Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով

18 / 19

Հավատացյալ կինն անցնում է Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանի տակով

19 / 19

Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով

Ավագ Ուրբաթը` Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Խաչելության կարգ:
«Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվեցին յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի եւ Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվեցին սաղմոսների ընթերցանությամբ և սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով:
Ձերբակալություն, դատ և փողոցային ակցիաներ. Դոնալդ Թրամփի մեկ օրը՝ կադրերով
Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: