ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին
Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:
Տեղեկությունը հայտնում են ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը:
Կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:
Հիշեցնենք, որ ամերիկացի պաշտոնյան Հայաստան է ժամանել ապրիլի 6-ին և այստեղ կլինի մինչև ամսի 8-ը։